211652_close_icon
views-count128200 դիտում article-date 11:18 07-04-2022

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են KАМАЗ-ն ու ГАЗ 2410-ը․ վերջինիս վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ֆանտան գյուղից դեպի Չարենցավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են ГАЗ 2410 և КАМАЗ մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի վարորդը, մարմնական վնասվածքներով, Չարենցավանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ 

Օպերատիվորեն  ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և մարզային վարչության ավագ քննիչ Վաչե Մովսիսյանի գլավորությամբ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են KАМАЗ-ի վարորդի և ГАЗ 2410-ի մահացած վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդները հորեղբոր տղաներ են, մահացածի եղբայրն էլ երեկ է մահացել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր