211652_close_icon

Գլենդեյլը կրկին հայ քաղաքապետ ունի

views-count2085 դիտում article-date 14:33 06-04-2022
Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին, հայտնում է asbarez.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Քասախյանը ծնվել է Բոստոնում, նա Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից:

Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար:

Հիշեցնենք, որ Վարդան Ղարպետեանը, Զարեհ Սինանյանը և այլ հայազգիներ ևս ղեկավարել են Գլենդեյլի քաղաքային իշխանությունը։

Նմանատիպ նյութեր