ԵՏՀ Խորհուրդը 938 ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը զրոյացնելու մասին փաթեթ է ընդունել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես նշանակալի ապրանքներով հագեցմանն ուղղված միջոցառումների լրացուցիչ փաթեթ է ընդունել, հայտնում է tass.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը զրոյացնել 938 ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, իսկ առանձին ապրանքատեսակների համար զրոյացման որոշումը կկայացվի ԵՏՀ Կոլեգիայի կողմից մոտ ապագայում։ Այս միջոցները թույլ կտան ապահովել ապրանքների անխափան մատակարարումը [Եվրասիական տնտեսական] միության ներքին շուկա»,- ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչեւը։