211652_close_icon
views-count3154 դիտում article-date 23:42 04-04-2022

Պուտին-Զելենսկի հանդիպումը կկայանա, եթե բանակցություններում արդյունք գրանցվի․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ ռուս-ուկրաինական բանակցություններում արդյունքի հասնելուց հետո՝ այն ամրապնդելու նպատակով, գրույ է  Tert.am-ը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական պետությունների լիգայի Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, թե երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների գագաթնաժողովը, հենց որ արդյունք լինի»,- ասել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր