211652_close_icon
views-count68544 դիտում article-date 20:28 31-03-2022

Արտակարգ դեպք Երևանում. նոր կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակից քաղաքացին ընկել է շախտայի մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց  է տեղափոխել  մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ  նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի  տեսուչի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան մոտ ախտորոշվել է «կատատրավմա, գլխուղեղի ցնցում, արմնկ ելունի բաց կոտրվածք, աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել Արաբկիր 17 փողոցում կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակի համար նախատեսված հատվածից և հայտնվել շախտայի մեջ: Այդ մասին հիվանդանոցում հայտնել են շինարարությունում աշխատող վիրավորի գործընկերները:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր