211652_close_icon
views-count15436 դիտում article-date 09:31 30-03-2022

«Մեր տղայից» մինչև տեղական «իշխանիկ»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արտաշատ խոշորացված համայնքի ՔՊ-ով առաջադրված եւ ընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով մինչ ավագանու ընտրությունները արտաշատցիների շրջանում ուներ «մեր տղա» բարի համբավը ու հենց այդ քողի տակ էլ հավաքեց ընտրազանգվածի ձայները:

Այսօր, բազմելով համայնքապետի աթոռին, ստանձնելով 39 համայնքի մլրդ. դրամի հասնող բյուջեի ղեկավարությունը, ըստ աղբյուրի, դարձել է ինքնահավան, որոշումներ է կայացնում միայն իր ու մերձավորների շահերից ելնելով:

Իսկ ավագանու վերջին նիստին վերջինս սահմանափակել է ՀԿ-ների ղեկավարների (ինչպես, օրինակ, Արուս Հովհաննիսյանի) մուտքը եւ զրկել ձայնի իրավունքից, ավելին, մեղմ ասած, վռնդել է դուրս, ինչը բարձրաձայնել է նաեւ ՀԿ-ի ղեկավարը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր