2043 դիտում
22:53 23-03-2022
Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը
Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 23-ին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Լեհաստանի առաջարկն Ուկրաինա դաշինքի խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ:
«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չի կազմում, սակայն աջակցում է Ուկրաինային: ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք չի ուղարկի: Պետք է հասկանալ, որ կարևոր է սատարել Ուկրաինային, սակայն կարևոր է նաև կանխել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը: Այս իսկ պատճառով մենք հստակ ասել ենք, որ զորք Ուկրաինա չենք ուղարկի»,- ասել է նա:
Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացված մարտական պատրաստականության ռեժիմով Եվրոպայում տեղակայել է հազարավոր զինծառայողների:
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
16:50 21-03-2024
Օտարերկրյա զորքեր Ուկրաինա ուղարկելը հղի է անուղղելի հետևանքներով. Կրեմլ
1204 դիտում
22:50 27-03-2024
Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում