61309 դիտում
20:00 23-03-2022
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ մարզերում ՃՈ-ն անցել է ուժեղացված ծառայության. պատճառը մերկասառույց ճանապարհներն են, որտեղից ճանապարհային ոստիկանները 200-ից ավելի մեքենաներ են դուրս բերել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետությունում տեղացած առատ ձյան և ուժեղ բքի պատճառով մարզային մի քանի ճանապարհներ դարձել են անանցանելի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ճանապարհներին այս օրերին ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասակների ծառայողները:
Միայն վերջին օրերին նշված դասակների ճանապարհային ոստիկանները ձնաբքի տակից դուրս են բերել մեծ թվով տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, Հայաստան այցելած տուրիստական ընկերությունների ավտոբուսներ, որոնցով զբոսաշրջիկներ էին երթևեկում:
ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով աշխատանքների հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի վրա, ով աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով արդեն մի քանի անգամ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի և ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հետ ստուգայցեր են կատարել:
Մարզերում աշխատանքների հսկողությունը դրվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի և Արամ Ադիբեկյանի վրա:
Եղել են դեպքեր, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի վաշտերի հրամանատարների ծառայողական Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաներով են ձնաբքի միջից դուրս բերել անօգնական վիճակում հայտնված վարորդների տրանսպորտային միջոցները:
Ճանապարհային ոստիկանները մարզերում իրականացնում են 24-ժամյա ծառայություն, որպեսզի որոշ կամակոր վարորդներ, այդ թվում՝ բեռնատարների, ռիսկի չդիմեն ու չերթևեկեն մերկասառույց ճանապարհով, իսկ նման վարորդների պակաս Հայաստանը չունի:
Արդեն 2 օր է, Տավուշի մարզի M-4 միջպետսկան ճանապարհի Ջուջևան-Նոյեմբերյան 3-4 կիլոմետրանոց ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Պատճառը՝ մերկասառույց ճանապարհն ու բուքն է, իսկ տեղում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արայիկ Աբովյանն ու Ֆուրման Նորեկյանը ճանապարհն սպասարկող «Լևոն 2» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մի քանի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնաբքի տակից, որից հետո ՍՊԸ-ի աշխատակիցները շարունակել են ճանապարհն աղ ու ավազով մշակելու աշխատանքներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շատ ավտոմեքենաների անվադողերն էլ ամառային են, ինչը է՛լ ավելի է դժվարացնում նրանց տեղաշարժը մերկասառույց ճանապարահներին:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+