Մեծ հաճույք էր Մխիթարյանի հետ աշխատելը. Խոակին Կապառոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Չեռնոգորիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է սպասելիքներով:
Մասնավորապես, Կապառոսն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու որոշմանը.
«Հավաքականից հեռանալը Հենոյի անձնական որոշումն էր: Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը , գիտենք, թե նա ինչ է եղել ու ինչ է շարունակում մնալ հավաքականի համար: Հենոն իր տունն ունի՝ հանձին Ֆուտբոլի ֆեդերացիայի: Իսպանիայի հավաքականում նման իրավիճակներ ես շատ եմ տեսել, որի կազմում աշխարհի չեմպիոններ էին հանդես գալիս՝ Չավին, Ինյեստան … ովքեր եկավ մի պահ, որ պետք է հեռանային հավաքականից: Ինձ համար մեծ հաճույք էր նրա հետ աշխատելը:
Ի՞նչ ենք անելու առանց Հենո. արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի խաղեր անցկացնելու: Կարևորն այն է, որ թիմը շարունակի աճ գրանցել և առաջադիմել իր խաղային որակներով»,- ասել է Խոակին Կապառոսը:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում