«Հիասթափված եմ Մհեր Գրիգորյանից». Գեղամ Մանուկյանը՝ Արցախի հարցով փակ նիստի մասին. aravot.am
aravot.am-ը գրում է. Այսօր Արցախի հումանիտար իրավիճակի մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Ոչ մի բան քննարկումը չտվեց: Տվեց նույն այն կարծիքը, որ շատ հարցերում իշխանությունն ուղղակի կրավորական կեցվածք է պահում ու շատ հարցերում ուղղակի գործնական աշխատանքներ չեն իրականացնում:
Հանրագումարը հայտարարության նախագիծն էր, որը շրջանառության մեջ դրված էր, չկար որեւէ կետ, որ վիճահարույց լիներ, բայց քաղաքական մեծամասնությունը համարեց, որ հիմա երեւի Ադրբեջանին ու Թուրքիային չպետք է զայրացնել, իրենց երազած խաղաղության դարաշրջանը այդ կրավորական կեցվածքով հնարավոր է կառուցել:
Բայց կյանքը ցույց է տալիս, որ մարդը, ով պայքարի պատրաստ չէ, միշտ զիջումների է գնում, ինչպես հիմա է տեղի ունենում»: Գեղամ Մանուկյանն ասաց, որ փակ նիստին հիմնականում հանրությանը հայտնի տեղեկություններ են հայտնել, բացառությամբ մեկ-երկու փոքր դրվագի: Ավելին՝ երեկ Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի կրկնությունն է եղել, պարզապես՝ փակ նիստում:
Բանակցային գործընթացի մասին որեւէ տեղեկություն չեն հայտնել:
Մանրամասներն՝ այստեղ