211652_close_icon
views-count32798 դիտում article-date 23:35 21-03-2022

Խոշոր ու շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն, Kia Forte-ն, Volkswagen-ը, ГАЗ 3110-ն ու ЗИЛ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բախվել էին BMW, Kia Forte, Volkswagen, ГАЗ 3110 մակնիշի և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝   Կարեն Գրիգորյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր