211652_close_icon
views-count190554 դիտում article-date 10:06 21-03-2022

Ինքնասպանություն՝ Երևանում. տաքսու տղամարդ ուղևորը ավտոմեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և կամրջից իրեն ցած նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչատուր Միրզաջանյանն ու Նվեր Մուրադյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Մինչ կժամանեին ոստիկաններն ու քննիչները, պարեկները պարզել են, որ մահացածը, ով տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած է նետել կամրջից։

Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր