211652_close_icon
views-count1788 դիտում article-date 21:42 17-03-2022

Դատախազության հայտնած լուրը, թե Դատական դեպարտամենտին է վերադարձվել մակագրման համակարգի բանալիները, ԲԴԽ-ն հերքել էր. Դատախազությունը ապացույց փաստաթուղթ է հրապարակել

tert.am-ը գրում է. Այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին. «Քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»:

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որ մակագրման համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել:

Ի պատասխան, Գլխավոր դատախազությունը հրապարարակել է գրություն` ուղղված Դատական դեպարտամենտի ղեկավար Արմեն Հարությունյանին, որով հայտնում է, որ քրեական գործով առգրավված բանալիները վերադարձվել են և մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։

Թե ինչու էր ԲԴԽ֊ն հայտնում, որ բանալիները չեն ստացել, հայտնի չէ։

Նմանատիպ նյութեր