211652_close_icon

Արձանագրված 39 դեպքից 24-ով հաշվարկվել է 2.6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

views-count1327 դիտում article-date 12:51 17-03-2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 2.603.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 4.714.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2.398.590 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 4.714.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 700.000
ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից 7-ով հաշվարկվել է 204.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 220.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 11 դեպք, որից 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 15 գործ (ընդհանուր՝ 1.665.080 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է

1.495.672 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

 Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 15 հանձնարարագիր, որից`
8-ը՝ ընդերքօգտագործում,
3-ը՝ ՓՀԷԿ,
2-ը՝ արտադրություն,
2-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում:

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.000 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։
 

Նմանատիպ նյութեր