Վահան Բիչախչյանը Lexus ավտոմեքենա է ստացել՝ որպես «Պոգոնի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել էր ձայների 92%-ը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր հայ ֆուտբոլիստը ստացել է լավագույնի կոչման համար նախատեսված մրցանակները` այդ թվում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա։