211652_close_icon
views-count5504 դիտում article-date 21:32 14-03-2022

Այդ սկզբունքները կխթանեն տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության հաստատմանը և բխում են ՀՀ շահերից․ Էրդողանի աշխատակազմը՝ Ադրբեջանի 5 կետանոց առաջարկի մասին

Tert.am-ը գրում է. Հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի 5 կետանոց առաջարկը։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Թուրքական կողմը նշել է, որ այդ սկզբունքները ուժեղ խթան են տարածաշրջանում խաղաղություն ու բարեկեցություն հաստատելու համար և դրանք բխում են Հայաստանի շահերից։

Թուրքիայի նախագահի աշխատակազմից նշել են, որ մասնավորապես «տրանսպորտային հաղորդակցության բացումը, այլ կոմունիկացիաների կառուցումը, այլ ոլորտներում համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն են առաջացնում», ինչը  «Հայաստանի համար շատ կարևոր է»։

Նմանատիպ նյութեր