211652_close_icon
views-count61329 դիտում article-date 09:42 14-03-2022

Խոշոր ավտովթար՝ Աշտարակում. 39-ամյա վարորդը Mazda 6-ով տապալել է երկաթե էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանը իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով տապալել տաղավարը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տապալված էլեկտրասյունը տեղափոխել ավտանգ վայր, մայթից հեռացրել են տաղավարի կոտրված մասերը, այնուհետև սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, քանի որ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կարգադրությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները ողջ գիշեր կատարել են ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր