211652_close_icon
views-count466 դիտում article-date 22:41 18-01-2023

Ամփոփվել են  ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները

ՀՀ ոստիկանության  գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները:

Արդյունքում պարզվել է որ  2022 թ.  հունվարի 1-ից 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր թվով  515․557 տեղեկություն ստանալու հարցում, որից 477․066-ը՝ գրավոր, իսկ  38․491-ը՝ բանավոր: Տեղեկություն ստանալու գրավոր  հարցումներից մերժվել է 906-ը, իսկ 172-ը վերահասցեագրվել է այլ մարմին: Բանավոր բոլոր հարցումներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Նմանատիպ նյութեր