108953 դիտում
11:47 22-08-2021
Պարզվել է երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 21-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և ուղևորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ГАЗ 24-ը վարել է Երևանի բնակիչ՝ 87-ամյա Գրիգոր Շահինյանը, իսկ Ford-ը, որը բարձված է եղել մեծ քանակի հատապտուղով, վարել է Տավուշի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Խաչատրյանը։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Գ. Շահինյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 81-ամյա Սամվել Սահակյանը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 57-ամյա Արմինե Հովհաննիսյանն ու 66-ամյա Մարգարիտա Միքայելյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել էին ГАЗ 2410 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ 3-ը՝ «Աբովյան» բժշկական կենտրոն, 2-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվ էին գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանն ու Ավետիք Ավետիսյանը։
Փաստի առթիվ Մ․ Ստեփանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)