211652_close_icon
views-count67794 դիտում article-date 16:35 05-03-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. հացատանը 64-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել, ժամանել են տարածքի ոստիկանապետն ու պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան 17 հասցեում գործող հացատանը դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Մկրտչյանն ու Գարիկ Մարգարյանը։ 

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հացատանը հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ՝ 64-ամյա Զոհրաբ Հ-ն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Ղանդիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր