211652_close_icon

Ինչքան շարունակվի պատերազմը, այնքան կործանարար կլինեն պատժամիջոցները ռուսական տնտեսության համար․ «ՀՀ»

views-count6689 դիտում article-date 10:55 01-03-2022
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արեւմուտքի (ԱՄՆ, Եվրոպական Միություն) տեսանկյունից որքան երկար շարունակվի պատերազմը, այնքան ավելի կործանարար կլինեն պատժամիջոցները ռուսական տնտեսության համար, եւ ՌԴ-ի ներսում սոցիալական բողոքի ալիքն ավելի մեծ կլինի: ԵՄ-ն փակել է իր օդային տարածքը ռուսական ավիաուղիների համար: Միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար Ռուսաստանի վրա պատժամիջոցների հետեւանքների ծանրությունը տարբեր ձեւով կարող է ազդել։ Այսպես` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 30 մլրդ դոլար է, մինչդեռ ԵՄ-ի հետ այդ ցուցանիշը գրեթե 10 անգամ ավելի է` 230-280 մլրդ դոլար։

Ամերիկացիների համար բանկային գործարքներ իրականացնելու հնարավորությունից Ռուսաստանին զրկելը կարող է համեմատաբար մեղմ անդրադառնալ ԱՄՆ-ի վրա, իսկ եվրոպացիների համար դա ծանր հետեւանքներ կունենա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր