1840 դիտում
11:01 05-04-2022
«Ազատ արձակել բոլոր բանտարկյալներին». ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին
ՀՀ-ում ԱՄն դեսպանատան Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․
«Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպեց 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։
Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։
Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10317 դիտում
16:19 02-01-2017
Բահրեյնում ահաբեկիչները ներխուժել են բանտ և ազատ արձակել բանտարկյալներին
17397 դիտում
16:06 27-02-2022
Ուկրաինայում սկսել են ազատ արձակել բանտարկյալներին ռազմական գործողություններին մասնակցելու համար
Այս բաժնից
1162 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1261 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան