211652_close_icon
views-count1323 դիտում article-date 12:34 27-02-2022

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29, մահվան՝ 2 նոր դեպք

Արցախում փետրվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք: Վարակվածների թվում կան երեխաներ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Նախորդ օրը Արցախում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք:

Մեկ օրում կատարվել է 164 թեստավորում:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9135 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2895 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 34 դեպք է արձանագրվել:

Ստացիոնար բուժում է ստանում 41 մարդ:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

«Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր