211652_close_icon
views-count1617 դիտում article-date 13:10 06-01-2022

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4, մահվան 1 նոր դեպք

Հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթեւ ձեւերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32701 քաղաքացու հետազոտություն, որից 4835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր եւ Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր