211652_close_icon
views-count45680 դիտում article-date 20:37 27-02-2022

Մահվան ելքով ավտովթար Արմավիրի մարզում. «Սևանի գաղութում» հաշվառված 42-ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր շրջվել է. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 
Այսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 02:30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկը ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ Եղեգնուտ գյուղից դեպի Երասխահուն գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է գլխիվայր շրջվել, և 1 հոգի մահացել է. իսկ 1 հոգու էլ իրենք տեղափոխում են «Արմավիր» բժշկական կենտրոն:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կետնտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վ. Տիգրանյանի գլխավորությամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 42-ամյա Օկսեն Ստեփանյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղից դեպի Երասխահուն գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևոր, Եղեգնուտ գյուղի բնակիչ, 51-ամյա Քալաշ Սմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Օ. Ստեփանյանը հաշվառված է ՀՀ Արդարադատության քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաղութում»:
 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր