211652_close_icon
views-count40598 դիտում article-date 11:53 04-08-2019

Մահվան ելքով ավտովթար Շիրակի մարզում. 53-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ՝ 53-ամյա Արամ Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 07 RR 997 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուսրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Թովմասյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Շիրակի մարզի փրկարարներն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր