211652_close_icon
views-count2138 դիտում article-date 15:04 26-02-2022

ԱՆ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության դեմ դիմումը ՍԴ-ում վարույթ է ընդունվել

Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության դեմ բողոքի դիմումը Սահմանադրական դատարանում վարույթ է ընդունվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Սիրելի գործընկերներ,

Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը: Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ Է ընդունել, հետևաբար.

1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը, 2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին»,- գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր