211652_close_icon
views-count2626 դիտում article-date 10:04 25-02-2022

Ի՞նչ են ակնկալում աշխարհասփյուռ եզդիներն Իրաքի ազգային Ավագանուց

Վերջերս Իրաքում Եզդիների ավագանու ձևավորումը մեծ ոգեւորությամբ է ընդունվել աշխարհասփյուռ եզդիական համայնքի կողմից։  Թե ինչ է իրենից ներկայացնում ազգային այդ կառույցը եւ դրանից ինչ ակնկալիքներ ունեն եզդիները մանրամասնեց ռուսաստանաբնակ իրավաբան Ֆերիկ Աբասյանը։
 
• Հարգելի պարոն Աբասյան,  ազգային ներկայացուցչական ինչ կառուցի մասին է խոսքը 
 
- 2014 թվականի իրադարձությունները աշխարհասփյուռ եզդիական համայնքին չեն կարող անգործունյա թողնել: Այդ կապակցությամբ որոշվել է ստեղծել ազգային մի կառույց.
Այն ներկայացուցչական և օրենսդրական գործառույթներ ունեցող մարմին է, որը ձևավորված է Իրաքում հոգևորականության բարձրագույն եզդի ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ միջպետական և միջազգային պաշտոնական համագործակցության նպատակով։ 
 
Ավագանին, որպես բարձրագույն մարմին, ընտրվում է եզդիների յուրաքանչյուր խմբից, որի անդամները կարող են լինել Համագումարում ընտրված, 47 տարին լրացած ամենափորձառու և հեղինակավոր տղամարդիկ և կանայք։ Նրա հիմնական գործառույթն է պաշտպանել եզդի ժողովրդի շահերը ՄԱԿ-ի շրջանակներում։ 
 
Այսօր անվտանգության, փախստականների, եզդիների ցեղասպանության ճանաչման հարցերը ՄԱԿ-ի մակարդակով պաշտպանում է միայն մեկ եզդի, ով վերապրել է ԴԱԻՇ-ի (ՀՀ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) անդամների դաժան հանցագործությունները. դա ՄԱԿ-ի գրասենյակի բարի կամքի դեսպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր՝ Նադիա Մուրադն է։ Բնականաբար, նման հանգամանքների բերումով անհրաժեշտ է նաև այս մասշտաբի կոլեգիալ մարմին։
 
• Ի՞նչ քայլեր են ձեռնարկում ավագանու աշխատանքը արդյունավետ դարձնելու ուղղությամբ
 
- Իրաքում եզդիների հոգևոր խորհրդի անդամ շեյխերի, փիրների և ֆակիրների հետ խորհրդակցական բանակցությունների շրջանակում համատեղ որոշում է կայացվել եզդիների ընդհանուր բարօրության և բարգավաճման համար ավագանի ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև սերտ բարեկամություն հաստատել այլ ժողովուրդների հետ:
 
Ավագանին «համալրված է» միայն Իրաքում բնակվող եզդիական խմբերից, սակայն պարտադիր անդամություն է պահանջվում նաեւ Իրաքից դուրս գտնվող մյուս խմբերից։
 
Կատանի խմբի  (Շեհուբեքր) հոգեւոր-քաղաքական ներկայացուցիչն իր պատվիրակության հետ լիազորված է ավագանու անունից բանակցել ԱՊՀ երկրներում բնակվող այլ խմբերի ներկայացուցիչների հետ։
 
Ներկայումս մենք բանակցություններ են վարվում Ռուսաստանի և Հայաստանի եզդիական և պետական համայնքների հետ։ Մոսկվայում գրանցված են ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ բարեգործական։ Այդպես օրինակ, մեկնարկել է «Միասնության նախագիծը» (https://yezidi.club/), որի նպատակն է միավորել, համախմբել եզդիներին ամբողջ աշխարհից։
 
Բացի այդ, ձեռնարկվել են այլ միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ԶԼՄ-ներն ավելի ուշ կտեղեկացվեն ։
 
• Արդյոք ավագանու կազմավորման հետ կապված եզդիական համայնքում կա՞   աշխուժություն։
 
- Իհարկե: «Միասնության նախագծի» մեկնարկի շնորհիվ մեր հայրենակիցների մոտ մենք մեծ հետաքրքրություն նկատեցինք ։ Կարճ ժամանակում մենք ստացել ենք ավելի քան 50 հազար հարցում։ Աշխարհագրորեն ամենաակտիվը Իրաքի և Հայաստանի համայնքներն են, որին հաջորդում են Ռուսաստանը, ԱՊՀ երկրները, ԵՄ-ն և ԱՄՆ-ը։
 
• Ինչո՞ւ է ազգային այդ կառույցի ստեղծման անհրաժեշտությունը ծագել հենց հիմա։
 
- Այս կապված է եզդիների նկատմամբ իրականացված հերթական ցեղասպանության հետ։ Միևնույն ժամանակ, եզդի ժողովրդին ոչնչացնելու անմարդկային փորձերը, որոնք հիմնականում ուղղված են սպանությունների, ստրկացման և սեռական շահագործման վրա, ցավոք դեռ շարունակվում են։
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետաքննող խմբի կողմից կազմված վիճակագրության համաձայն՝ Սինջար քաղաքի վրա հարձակման առաջին օրը (2014թ. օգոստոսի 3-ին) սպանվել է 1298 մարդ, առևանգվել է 6500-ը (որից կանայք և աղջիկները վաճառվել են որպես սեռական ստրուկ), ոչնչացվել է 68 մշակութային օբյեկտ, 115․000 մարդ գաղթել է Իրաքից, իսկ 2950 եզդի անհետ կորած է։ Այս թվերը վերջնական չեն, քանի որ վիճակագրությունը աստիճանաբար թարմացվում է:
 
- Ի՞նչ կտա ավագանու վերջնական ձեւավորումը.
 
Ինչպես արդեն նշվեց, Ավագանու հիմնական խնդիրն է պաշտպանել մեր ժողովրդի շահերը միջպետական և միջազգային մակարդակներում։ Ավագանին արդեն դարձել է աշխարհով մեկ սփռված եզդիական համայքների հենադյույն, իսկ նման համախմբումն անհրաժեշտ է ազգային ինքնությունը պահպանելու համար։
 
-  Ի՞նչ իրավական խնդիրներ կարող են լուծվել ազգային  այդ կառույցի կողմից 
 
Ավագանին եզդիների ինքնիշխան կամքն արտահայտող բարձրագույն օրենսդիր մարմինն է, որը կոչված է կարգավորել հասարակական կարևորագույն հարաբերությունները՝ օրենքների ընդունմամբ, ինչպես նաև վերահսկել այլ քաղաքական մարմինների և պաշտոնյաների գործունեությունը։
 
 Քննարկման օրակարգում են մարդասիրական օգնության տրամադրման հարցերը, այդ թվում՝ միջազգային կոալիցիայի աջակցությամբ, հանցագործությունները հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև միջազգային պետությունների կողմից եզդիների նկատմամբ ցեղասպանության ճանաչման հարցերը։
 
• Հետագայում քայլեր կձեռնարկվե՞ն Իրաքում եզդիների ինքնավարություն ստեղծելու ուղղությամբ։
 
- Այդ խնդիրն առաջնահերթություններից է։ Իրաքի ներսում նոր վարչատարածքային կազմավորումը գոնե մշակութային ինքնավարության կարգավիճակով լինելու է եզդիների՝ որպես ամենախոցելի ազգային փոքրամասնություններից մեկի հիմնական անվտանգությունը։
 
• Ի՞նչ սպասելիքներ ունեք մոտակա ժամանակներից
 
- Եզդիների համախմբումն ու որոշակի վեկտորի զարգացումը պատմական տեսանկյունից տրամաբանական են։ Այս փուլում եզդիները, որպես հնագույն ժողովուրդներից մեկը, ներսում արթնացրին ազգային ինքնություն՝ կապված թե՛ ընդհանուր պատմամշակութային անցյալի, թե՛ կրոնի հետ։ Իրաքում տեղի ունեցած ռազմական և ահաբեկչական գործընթացները չեզոքացրին իշխանության ճնշումը եզդիների վրա, միևնույն ժամանակ ի հայտ եկան նրանց ազգային ինքնությունը պահպանելու նոր սպառնալիքներ։ Այս հանգամանքներն այսօր ծառայեցին եզդի ժողովրդի համախմբմանը։ Մեր
հոգևոր առաջնորդները գիտակցեցին, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքական կառույցներ, որոնք կարող են արտահայտել բոլոր եզդիների ազգային շահերը, ապահովել նրանց անվտանգությունը և մյուս մասնակիցների հետ երկխոսություն վարելու հնարավորությունը։
 

Նմանատիպ նյութեր