211652_close_icon

ԱՄՆ-ն ՌԴ-ի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառի, եթե հաստատվի Նավալնիի թունավորման վարկածը․ Սթիվեն Բիգան

views-count2279 դիտում article-date 14:37 26-08-2020
ԱՄՆ-ն Ռուսաստանին զգուշացրել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը ռուսական իշխանությունների մասնակցության մասին վարկածի հաստատվելու դեպքում խիստ պատժամիջոցներ կսահմանի երկրի դեմ, հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-53914426]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ նախօրեին կայացել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը ռուսական իշխանությունների մասնակցության մասին վարկածի հաստատվելու դեպքում «Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի»։ Սթիվեն Բիգանը, ինչպես նաև եվրոպացի շատ առաջնորդներ դատապարտել են Նավալնիի թունավորման փորձը և կոչ արել ռուսական իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։

Նմանատիպ նյութեր