Ճապոնիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստել։ Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը։
Պատժամիջոցները կիրառվելու են օգոստոսի 5֊ին՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ։
Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ճապոնիան ժամանակավորապես դադարեցրել է ՌԴ֊ի հետ պաշտպանության հարցերով համագործակցությունը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Տոկիոն նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ։