211652_close_icon
views-count34991 դիտում article-date 23:20 19-02-2022

Ադրբեջանցի երգիչ Մանաֆ Աղաևը Վարանդայի տարածք այցելելուց հետո դատապարտվել է 15-օրյա կալանքի. Վարդան Ոսկանյան

Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բռնապետն Արցախից ժամանակավոր բռնազավթած տարածքները համարում է իր և իր ընտանիքի սեփական «կալվածք»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մինչդեռ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սովորական քաղաքացիները զրկված են այդ «կալվածք» նույնիսկ ազատորեն այցելելու տարրական իրավունքից։
Ասվածի վերջին ապացույցն ադրբեջանցի երգիչ Մանաֆ Աղաևի այցն է բռնազավթված Վարանդայի տարածք, ինչից հետո վերջինս և նրան ուղեկցող անձը դատապարտվել են 15-օրյա կալանքի։

Հետևաբար, ակնհայտ է, որ սովորական ադրբեջանցուն այս տարածքները պետք չեն, քանի որ դրանք միայն ավելացրել են նրան կեղեքող Բաքվի բռնապետի և վերջինիս ընտանիքի անձնական ունեցվածքը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր