211652_close_icon
views-count1205 դիտում article-date 12:26 19-02-2022

Ռոստովի շրջանում ԱԻՆ-ը բերվել է պատրաստության բարձր մակարդակի

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռոստովի շրջանում բերվել է պատրաստության բարձր մակարդակի՝ Դոնեցկից և Լուգանսկից եկող փախստականների հետ կապված իրավիճակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ օգնություն տրամադրելու գործընթացին ներգրավված է ավելի քան 400 մարդ և 150 միավոր տեխնիկա:

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները:

Հայտնի է, որ Լուգանսկից արդեն իսկ տարհանվել է ավելի քան 25 հազար, իսկ Դոնեցկից՝ 6600 մարդ:

Նմանատիպ նյութեր