211652_close_icon
views-count39625 դիտում article-date 18:18 17-02-2022

Սյունիքի մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 16-ին,   ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:00–ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Խորեն Հայրապետյանը իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոռուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր