68344 դիտում
20:18 16-02-2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 3 երեխաների 42-ամյա հայրը, ВАЗ 21010-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. նրա դին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Դրախտիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Էդգար Թորոսյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Ճամբարակ–Արդանիշ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 3 երեխաների հայր էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16837 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ