Տեառնընդառաջը հանդիսավոր կնշվի Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում
Գորիսի համայնքապետարանը հայտնում է.
Փետրվարի 13-ին և 14-ին Տեառնընդառաջ եկեղեցական տոնակատարությունը այս տարի հանդիսավոր կերպով կնշվի Վերիշեն բնակավայրի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում:
Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 13-ին՝
- Ժամը 17:00 Նորապսակների օրհնության կարգ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցում
- Ժամը 17:30-ին միջոցառման մեկնարկ
Բեմականացված ներկայացում, խարույկ՝ եկեղեցու բակում,
Գորիսի համայնքապետարանի կողմից կհանձնվեն նվերներ 2020թվականին պսակադրված բոլոր զույգերին;
Փետրվարի 14-ին
- Ժամը 10։00-ին նորակոչիկների օրհնության կարգ՝ Վերիշեն բնակավայրի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում
- Ժամը 10։30-ին Մատաղի մատուցում:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում մատաղի սեղաններ են բացվելու՝ հանուն հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների, հայոց բանակ մեկնող նորակոչիկների՝ Աստծո օրհնությամբ խաղաղ ծառայության ու տունդարձի համար։