Ուշադրություն. գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք. ԱԻՆ
Ուշադրություն
Փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ին սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: