5396 դիտում
21:38 24-05-2022
Ուշադրություն. Գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում. ԱԻՆ
Ուշադրություն
Մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ նյութեր
3530 դիտում
09:39 30-03-2014
Ուշադրություն. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում մինչև -7°C
1848 դիտում
15:10 28-03-2014
Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի անկում՝ 12-15 աստիճանով. ԱԻՆ
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան