211652_close_icon
views-count31173 դիտում article-date 14:49 12-08-2023

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է ջրատարում. օպերատիվ են գործել փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղ վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 48-ամյա Գայանե Ս.-ի վարած Lexus LX 470 մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռազմիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Նշան Հակոբյանն ու Արսեն Մարտիրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ՃՈ ծառայողներին հաջողվել է:

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր