Պեկին-2022. Գեղասահորդ Նաթան Չենը համաշխարհային ռեկորդ է գրանցել Ազնավուրի երաժշտության ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պեկինի Օլիմպիական խաղերում անցկացվեցին գեղասահքի մրցումները, որտեղ տղամարդիկ հանդես եկան կարճ ծրագրերով։
Ռաֆայել Հարությունյանի սանը՝ Նաթան Չենը հաղթեց կարճ ծրագրում. ամերիկացին իր ծրագրի համար ստացել է 113,97 միավոր՝ դրանով իսկ կարճ ծրագրում սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։
Նախկինում ռեկորդը պատկանում էր ճապոնացի Յուզուրու Հանյուին, որը սահմանվել էր 2020 թվականի Չորս մայրցամաքների առաջնությունում՝ 111,82: Չենն իր ծրագիրը կատարել է Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո։
Ավելի վաղ Հարությունյանի սանը ԱՄՆ հավաքականի կազմում Պեկինի ՕԽ թիմային պայքարի կարճ ծրագրում ևս հանդես էր եկել Շառլ Ազնավուրի La Bohème երգի ներքո, հայտնում է Armsport.am-ը: