211652_close_icon
views-count1642 դիտում article-date 23:16 08-02-2022

Եթե դու սիրում ես ֆուտբոլը, ուրեմն՝ սիրում ես Մեսիին

«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հետ կայանալիք 1/8 եզրափակիչ մրցավեճին և ֆրանսիական ակումբի հարձակվող Լիոնել Մեսիին:
 
«Մեսիի բացակայությունը «Բարսելոնայում» ակնհայտ զգացվում է: Նա խաղացող է, որին բոլորն են սիրահարվում, հենց տեսնում են: Եթե դու սիրում ես ֆուտբոլը, ուրեմն՝ սիրում ես Մեսիին: Նա պատմության երեք լավագույն խաղացողներից մեկն է:
 
Երբ նա հեռացավ «Բարսայից», անմիջապես երևաց, թե ինչքան կարևոր էր թիմի համար: Այդ իսկ պատճառով նա ակումբի սրբությունն էր:
 
Հիմա շուտով նա նորից կգա «Բեռնաբեու», բայց մենք պատրաստ ենք: Բայց ես միայնակ Մեսիին կանգնեցնել չեմ կարող, թիմակիցները պետք է օգնեն:
 
ՊՍԺ-ի դեմ հրաշաի խաղ կլինի: Աշխարհը շունչը պահած հետևելու է խաղին: Ամեն ինչ կորոշեն մանրուքները», ասել է Կազեմիրոն:

Նմանատիպ նյութեր