211652_close_icon
views-count123434 դիտում article-date 06:53 07-02-2022

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում, 32-ամյա վարորդը իր ծննդյան օրը BMW-ով մոտ 30 մետր բախվել է երկաթե արգելապատնեշներին, նրա մասնատված դին մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Աչինյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Խաչատրյանի  և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչն Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է  մարդու մահ) հատկանիշներով։ 

Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ՝ 32 ամյա Ալբերտ  Առաքելյան էր։ Նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 ՀՓՋ-ի հրշեջ փրկարարները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին