211652_close_icon
views-count2810 դիտում article-date 12:29 04-02-2022

Մեկ օրում աշխարհում արձանագրվել Է ավելի քան 12,5 հազար մահ COVID-19-ից

Աշխարհում ավելի քան 12,5 հազար մահ Է արձանագրվել  կորոնավիրուսից վերջին օրվա ընթացքում: Դա ամենաբարձր ցուցանիշն Է 2021 թվականի հուլիսից ի վեր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ փետրվարի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երեւանի ժամանակով 21:02-ի դրությամբ ԱՀԿ-ում ստացվել են տվյալներ 383 509 779 ախտահարվածների եւ 5 690 824 մահացածների մասին:

Վարակվածների թիվը 24 ժամում ավելացել Է 3 015 863-ով, մահացու վախճաններինը՝ 12 513-ով: Մեկ օրվա ընթացքում մահացության այդքան բարձր ցուցանիշներ չեն եղել 2021 թվականի հուլիսի 21-ից, երբ, կազմակերպության տվյալների համաձայն՝ կորոնավիրուսը 20 111 մարդու կյանք Է խելել: ԱՀԿ-ի վիճակագությունը հաշվի Է առնում վարակվածների եւ մահացածների մասին միայն պաշտոնապես հաստատված տվյալները, որոնք ներկայացվում են պետությունների կողմից:

350 միլիոն վարակվածների նշագիծը գրանցվել Է հունվարի 25-ին, 300 միլիոնինը՝ հունվարի 8-ին, 250 միլիոնինը՝ նոյեմբերի 9-ին, իսկ 200 միլինոնինն՝ օգոստոսի 5-ին: Վարակման ամենից շատ հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 74 787 329: Այնուհետեւ հաջորդում են Հնդկաստանը (41 803 318), Բրազիլիան (25 620 209), Ֆրանսիան (19 322 157) եւ Մեծ Բիտաինան (17 515 203): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 884 477, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Բրազիլիան (628 067), երրորդը՝ Հնդկաստանը (498 983): Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (333 357) եւ Մեքսիկան (306 920), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր