2772 դիտում
17:15 25-07-2020
ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 73 հազար նոր դեպք
Միայն 1 օրվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 73 հազար նոր դեպք: Արդեն 4-րդ օրն է՝ այդ երկրում 1 օրում կորոնավիրուսից մահացածների թիվն անցնում է հազարը: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին։
Ըստ այդ տվյալների՝ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակի 73 715 նոր դեպք, մահացել է 1130 մարդ:
Հետազոտական համալսարանի վերջին տվյալներով՝ համավարակի տարածման ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավարակի 4 112 651 դեպք: Մահացել է 145 հազար մարդ, առողջացել՝ 1,2 միլիոն վարակված:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 15 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 643 հազարից:
Նմանատիպ նյութեր
2585 դիտում
12:29 04-02-2022
Մեկ օրում աշխարհում արձանագրվել Է ավելի քան 12,5 հազար մահ COVID-19-ից
2924 դիտում
15:52 22-01-2022
Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի ավելի քան 11 հազար նոր դեպք
Այս բաժնից
625 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
487 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով
544 դիտում
22:47 13-05-2024
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում