211652_close_icon
views-count76397 դիտում article-date 15:25 02-02-2022

Երևանում աղմկահարույց սպանություն կատարող 30-ամյա տղամարդը, ով բռնվելիս ոստիկաններին ասել էր «ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի», կալանավորվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Դաիթ Կիրակոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Ժամակոչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ա. Հարությունյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռազմիկ Մարիկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ա. Հարությունյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ ոստիկանները նրան հայտնաբերել ու ձերբակալել են, նա ասել է. «Ափսոս, շուտ բռնեցիք ինձ, քանի որ դեռ ունեի պլաններ, որ մի քանի հոգու էլ պիտի խփեի»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:20-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու  նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել էր նաև  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Ոստիկանները տեղում պարզել էին, որ  հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ուրմի Շ.-ն է:

Ոստիկանները  հվանդանոցից պարզել էին նաև, որ նա տեղափոխվել էր Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի  գլխավորությամբ:  Օպերատիվորեն ժսմանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Ալբերտ Հոհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չհայտնվեին դեպքի վայրում, մինչև կժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի  քննչական վարչության կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են  արնանման հետքեր:  

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վաչական շրջանների դատախազի տեղակալ Պողոսյանը: Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ  վիրավորը, ում մարմնի վրա առկա է եղել դանակի մոտ  8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել էր կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել էր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր