211652_close_icon

Լավագույն քայլն այն կլինի, որ Արմեն Սարգսյանը հետ վերցնի իր հրաժարականի դիմումը. Աստղիկ Ավետիսյան

views-count4420 դիտում article-date 19:19 30-01-2022
Տեսնելով, թե ՀՀ նախագահի պաշտոնին ովքեր են հավակնում, հասկանում ենք, որ լավագույն քայլն այն կլինի, որ Արմեն Սարգսյանը հետ վերցնի իր հրաժարականի դիմումը և, վերջապես, օգտվելով ՀՀ նախագահի գրված և չգրված լիազորություններից`հանդես գա կոշտ դիրքորոշմամբ և նպաստի Հայաստանում քաղաքական նոր միջավայրի ձևավորմանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

«Քանի որ ՄԻՊ Արման Թաթոյանն այլևս չի կարողանա ի պաշտոնե հանդես գալ, նույն լիազորությունները պետք է օգտագործի որևէ գրագետ մարդ, ով կդառնա այլընտրանք։

Արմեն Սարգսյանի հաղորդակցության և հանրային կապերի մասնագետները պետք է հասկանան, որ բարի պապիկի կերպարն այս իրավիճակում մերժելի է։

Իսկ ԱԺ պատգամավորներն իրականությունից կտրված են և իրենց խոսույթում բացակայում է իրական վերլուծությունն ու իրավիճակը հասկանալու լրջությունը։ Այս ամենին պետք է վերջ դրվի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր