ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. մանդատը չեն վերցնի. armlur.am
ԿԸՀ-ն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:
Ինչպես հայտնում է [url=https://armlur.am/1020596/?fbclid=IwAR3zfZfsiXfw5qkznZDGsG7han30oPZ6OkBUy9_LrIfjDpxudgv2sK_SXyA]armlur.am[/url]-ը, վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն:
Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Սակայն քննարկման ժամանակ դիմումը մերժվեց: