211652_close_icon
views-count42608 դիտում article-date 18:59 29-01-2022

Չարենցավանում թալանել են «Հրապարակ» թերթի լրագրողի տունը. նրան պատճառվել է խոշոր չափի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին, ոստիկանության Չարենացավանի բաժին դիմած, Չարենցավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վահե Մակարյանի ահազանգի փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այդ օրը ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել է, որ հունվարի 20-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ պայմաններում, իր բնակարանից գողացել են տարբեր արտարժույթի գումարներ, 1 հատ ոսկյա կախազարդով շղթա:
 
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Մակարյանը «Հրապարակ» թերթի լրագրող է և նրան պատճառվել է մոտ 750 հազար դրամի վնաս:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր