60999 դիտում
09:58 28-01-2022
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Ուշիի ոլորաններում բախվել են Ford Transit-ն ու Niva-ն. վերջինս բախվել է քարերին ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր. փրկարարները ճանշինի դերում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40 –ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 45-րդ հատածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 39-ամյա Վահագն Մարտիրոսյանի վարած Ford Transit մակնիշի և 46-ամյա Հայկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել բնակչի տան հողամասում:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվ է գործել նաև Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Հ. Համբարձումյանին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները փակել Niva-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածը, որից հետո բահերով Ուշիի ոլորանների սառցակալած հատվածներում հող են լցրել, որպեսզի ճանապարհը դառնա անցանելի:
Օպերատիվորեն ժամաել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Մինչ փրկարարները սառցակալած ճանապարհը հողով էին լցնում, ՃՈ տեսուչները ուժեղացված ծառայություն էին կատարում ու վարորդներին զգուշացնում ճանապարհի սառած լինելու մասին, որ վթար տեղի չունենա:
Նշված վթարից մեկ ժամ անց նոր միայն ճանապարհը սպասարկող մեծն ճանշինականները ժամանեցին ու սկսեցին ճանապարհի մշակման աշխատանքներ իրականացնել, լցնելով աղ ու ավազ ու եթե ժամանակին նշված գործողությունները կատարեին, ապա վթարը տեղի չէր ունենա:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+