25842 դիտում
19:00 28-11-2024
Ավտովթար՝ Շիրակի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց ու ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչինչ չի արել աղ ու ավազով այն մշակելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+