211652_close_icon

«Աշոտ Երկաթը» գրավի դիմաց ազատ արձակվեց. armeniasputnik.am

views-count2097 դիտում article-date 20:20 26-01-2022
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց՝ նա ազատ կարձակվի կալանքից։ Նման որոշում կայացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը, հայտնում է armeniasputnik.am-ը։

«Աշոտ Մինասյանի խափանման միջոց սահմանել գրավը և ստորագրություն չհեռանալու մասին։ Գրավի չափ սահմանել երկու միլիոն դրամ։ Մինասյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից»,- հայտարարեց դատավորը։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր